Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում

ՀՀ ԱՆ. Դադարեցվել է շրջանառությունը

ՀՀ ԱՆ. Դադարեցվել  է  շրջանառությունը

Առողջապահության նախարարի հրամանով դադարեցվել Հայաստանի «ՆՕԿԻ Հ/Ձ ՍՊԸ, Նոր-Խարբերդ, Արարատի մարզ» դեղագործական ընկերության արտադրության «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)» դեղի 118, 218, 317 սերիաների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

 «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 0114194218 եզրակացության համաձայն` «Կարդիո-ԱՍ, ացետիլսալիցիլաթթու, դեղահատեր, 100մգ, բլիստերում (20/2x10/)»`  118, 218, 317 սերիաների դեղը ձեռքի մեջ փշրվում է, ունի տհաճ համ: Դեղի նշված սերիաների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ չեն համապատասխանում «նկարագրություն» կետով` անհարթ մակերեսով, արտահայտված քացախաթթվի հոտով, բլիստերում որոշ դեղահատերի վրա «ASPIRIN100» դրվագրվածի բացակայությամբ, իսկ 317 սերիան չի համապատասխանում նաև ացետիլսալիցիլաթթվի քանակ կետով` 95մգ/դհ-ի փոխարեն 86,3 մգ/դհ-84,67 մգ/դհ է:

Նշված դեղը արտադրող դեղագործական կազմակերպությանը հանձնարարվել է հանրապետության տարածքում գործող դեղերի մեծածախ իրացմամբ զբաղվող, դեղատնային գործունեություն իրականացող և բժշկական կազմակերպություններից հետ հավաքել առկա խմբաքանակները:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ